Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 544.
Պետական պայմանագիր կնքելը

 

Եթե պետական պայմանագրով նախատեսվում է, որ մատակարարը (կատարողը) պետական կարիքների համար ապրանքների մատակարարումն իրականացնում է պետական պատվիրատուի կողմից որոշված գնորդին, ապա պետական պատվիրատուն, պետական պայմանագիրն ստորագրելու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, մատակարարին (կատարողին) և գնորդին ծանուցում է վերջինիս տվյալ մատակարարին (կատարողին) կցելու մասին:

Պետական պայմանագրին համապատասխան` պետական պատվիրատուի ծանուցումը մատակարարին (կատարողին) գնորդի կցելու մասին, հիմք է պետական պայմանագիր կնքելու համար:

Մատակարարը (կատարողը) պարտավոր է պետական պայմանագրի նախագիծը ծանուցման մեջ նշված գնորդին ուղարկել պետական պատվիրատուի ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, եթե պայմանագրի նախագծի նախապատրաստման այլ կարգ նախատեսված չէ պետական պայմանագրով, կամ գնորդը չի ներկայացրել պայմանագրի նախագիծը:

Պետական պայմանագրի նախագիծն ստացած կողմը նախագծի ստացման օրվանից երեսնօրյա ժամկետում ստորագրում է այն և դրա մեկ օրինակը վերադարձնում մյուս կողմին, իսկ պայմանագրի պայմանների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում այդ նույն ժամկետում կազմում է տարաձայնությունների արձանագրություն և ստորագրված պայմանագրի հետ միասին` այն ուղարկում մյուս կողմին:

Պետական պայմանագրի ստորագրված նախագիծը տարաձայնությունների արձանագրության հետ միասին ստացած կողմը պարտավոր է երեսնօրյա ժամկետում քննարկել տարաձայնությունները, միջոցներ ձեռնարկել մյուս կողմի հետ պայմանագրի պայմանները համաձայնեցնելու համար և մյուս կողմին տեղեկացնել պայմանագիրը նրա խմբագրությամբ ընդունելու կամ տարաձայնությունների արձանագրությունը մերժելու մասին: Չկարգավորված տարաձայնությունները շահագրգիռ կողմը երեսնօրյա ժամկետում կարող է հանձնել դատարանի քննության:

Եթե մատակարարը (կատարողը) խուսափում է պետական պայմանագիր կնքելուց, ապա գնորդն իրավունք ունի դիմել դատարան` մատակարարին (կատարողին) իր նախագծի պայմաններով պայմանագիր կնքելուն պարտադրելու պահանջով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.