Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 545.
Պետական պայմանագիր կնքելուց գնորդի հրաժարվելը

 

Գնորդն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել ծանուցման մեջ նշված ապրանքներից և դրանց մատակարարման պայմանագիրը կնքելուց:

Այդ դեպքում մատակարարը (կատարողը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել պետական պատվիրատուին և իրավունք ունի նրանից ծանուցում պահանջել այլ գնորդի կցելու մասին:

Պետական պատվիրատուն մատակարարի (կատարողի) ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում մատակարարին (կատարողին) ծանուցում է այլ գնորդի կցելու մասին կամ ուղարկում է բեռնման կարգադրագիր` նշելով ապրանքներ ստացողին, կամ տեղեկացնում է ապրանքներն ընդունելու և դրանց համար վճարելու իր համաձայնության մասին:

Պետական պատվիրատուի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում մատակարարը (կատարողը) իրավունք ունի պետական պատվիրատուից պահանջել ընդունելու ապրանքները և վճարելու դրանց արժեքը կամ իր հայեցողությամբ, պետական պատվիրատուի հաշվին ողջամիտ ծախսեր կատարելով, իրացնել ապրանքները:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.