Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 548.
Պետական պայմանագիրը կատարելու կամ լուծելու կապակցությամբ պատճառված վնասները հատուցելը

 

Մատակարարին (կատարողին) պետական պայմանագրի կատարման կապակցությամբ պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն` պետական պայմանագրին համապատասխան, ապրանքը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով կամ պետական պայմանագրով:

Այն դեպքում, երբ պետական պայմանագրի կատարման կապակցությամբ մատակարարի (կատարողի) կրած վնասները չեն հատուցվում պետական պայմանագրին համապատասխան, մատակարարը (կատարողը) իրավունք ունի հրաժարվել պետական պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու պետական պայմանագրի լուծմամբ առաջացած վնասները:

Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով պետական պայմանագիրը լուծվելու դեպքում մատակարարն իրավունք ունի հրաժարվել պետական պայմանագիրը կատարելուց:

Մատակարարի հրաժարվելու հետևանքով գնորդին պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.