Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 558.
Էներգամատակարարման պայմանագիրը փոփոխելը և լուծելը

 

Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, նա իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը` այդ մասին էներգամատակարարող կազմակերպությանը տեղեկացնելու և օգտագործված էներգիայի համար ամբողջությամբ վճարելու պայմանով:

Էներգամատակարարող կազմակերպությունն իրավունք ունի սույն օրենսգրքի 538 հոդվածում նախատեսված հիմքերով միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

Էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում կամ դադարեցում թույլատրվում է միայն կողմերի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ աբոնենտի էներգետիկ սարքերի անբավարար վիճակը, որը հավաստագրված է էներգետիկ հսկողության պետական մարմնի կողմից, սպառնում է վթարներ առաջացնել կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և անվտանգության համար: Էներգամատակարարող կազմակերպությունն էներգիայի մատուցումն ընդհատելու, սահմանափակելու կամ դադարեցնելու մասին պարտավոր է նախազգուշացնել աբոնենտին:

Առանց աբոնենտի հետ համաձայնեցնելու և նրան նախազգուշացնելու էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում կամ դադարեցում թույլատրվում է միայն էներգամատակարարող կազմակերպության համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում` աբոնենտին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով:

(558 հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-159 օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.