Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 599.
Նվիրատվության սահմանափակումները

 

Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` սույն օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:

Երրորդ անձանց հանդեպ նվիրառուի փոխարեն նրա պարտականությունների կատարմամբ նվիրատվությունն իրականացվում է սույն օրենսգրքի 351 հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնների պահպանմամբ:

Երրորդ անձանց հանդեպ նվիրատուին պատկանող պահանջի իրավունքի նվիրատվությունն իրականացվում է սույն օրենսգրքի 397-401, 403 և 404 հոդվածներով նախատեսված կանոնների պահպանմամբ:

Երրորդ անձանց հանդեպ նվիրառուի պարտքը նվիրատուին փոխանցելու միջոցով նվիրատվությունը կատարվում է սույն օրենսգրքի 406 և 407 հոդվածներով նախատեսված կանոնների պահպանմամբ:

Ներկայացուցչին տրված նվիրատվության կատարման լիազորագիրը, որում նշված չէ նվիրառուն և սահմանված չէ նվիրատվության առարկան, առոչինչ է:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.