Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 638.
Վարձատուի պարտականությունները` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման ոլորտում

 

Վարձակալին մատուցվող` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման վարձատուի ծառայությունները պետք է ապահովեն դրա բնականոն և անվտանգ շահագործումը պայմանագրում նշված վարձակալության նպատակներին համապատասխան: Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել վարձակալին մատուցվող ծառայությունների ավելի լայն շրջանակ:

Տրանսպորտային միջոցի անձնակազմը և նրա որակավորումը պետք է համապատասխանեն կողմերի համար պարտադիր կանոնների պահանջներին ու պայմանագրի պայմաններին, իսկ եթե կողմերի համար պարտադիր կանոններով այդպիսի պահանջներ չեն սահմանվել, ապա` տվյալ տեսակի տրանսպորտային միջոցի շահագործման սովորական պահանջներին ու պայմանագրի պայմաններին:

Անձնակազմի անդամները համարվում են վարձատուի աշխատողներ: Նրանք ենթարկվում են կառավարմանը և տեխնիկական շահագործմանը վերաբերող` վարձատուի կարգադրություններին ու տրանսպորտային միջոցի առևտրային շահագործմանը վերաբերող` վարձակալի կարգադրություններին:

Անձնակազմի անդամների ծառայությունները վճարում է վարձատուն, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.