Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 658.
Վարձավճարի չափը

 

Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը պետք է նախատեսի վարձավճարի չափ: Վարձավճարի չափի մասին պայմանի բացակայության դեպքում շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը համարվում է չկնքված: Այս դեպքում չեն կիրառվում սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված` գնի որոշման կանոնները:

Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրում սահմանված` շենքի կամ շինության օգտագործման վարձավճարը ներառում է հողամասի, որի վրա այն ամրակայված է, կամ դրա հետ մեկտեղ հանձնվող հողամասի համապատասխան մասի օգտագործման վճարը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Այն դեպքում, երբ շենքի կամ շինության վարձավճարը պայմանագրում սահմանված է շենքի (շինության) տարածքի միավորի կամ դրա չափերի այլ ցուցանիշով, վարձավճարը որոշվում է` ելնելով վարձակալին հանձնված շենքի կամ շինության փաստացի չափերից:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.