Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 66.
Իրավաբանական անձի պարտատերերի իրավունքների երաշխիքներն այն վերակազմակերպվելու դեպքում

 

Իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը, իսկ սույն օրենսգրքի 63 հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերում` արտաքին կառավարիչը, պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերերին:

Վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերն իրավունք ունի պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու վերակազմակերպումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը, որով պարտապանը վերակազմակերպվող իրավաբանական անձն է, և հատուցելու վնասները:

Եթե բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդին, ապա նոր առաջացած իրավաբանական անձինք վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների համար նրա պարտատերերի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

(66-րդ հոդ. փոփ. 27.07.01 ՀՕ-205 օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.