Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 704.
Գլխավոր կապալառու և ենթակապալառու

 

Եթե օրենքից կամ կապալի պայմանագրից չի բխում կապալի պայմանագրում նշված աշխատանքն անձամբ կատարելու` կապալառուի պարտականությունը, ապա նա իրավունք ունի իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ անձանց (ենթակապալառուների): Այդ դեպքում կապալառուն հանդես է գալիս որպես գլխավոր կապալառու:

Կապալառուն, որը սույն հոդվածի 1-ին կետի կամ պայմանագրի խախտմամբ կապալի պայմանագրի կատարմանը մասնակից է դարձրել ենթակապալառուին, պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում պայմանագրի կատարմանը` ենթակապալառուի մասնակցությամբ պատճառված վնասների համար:

Գլխավոր կապալառուն, սույն օրենսգրքի 351 հոդվածի 1-ին կետի և 419 հոդվածի կանոններով, պատասխանատվություն է կրում պատվիրատուի առջև ենթակապալառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, իսկ ենթակապալառուի առջև` կապալի պայմանագրով նախատեսված պարտավորությունները` պատվիրատուի կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

Պատվիրատուն և ենթակապալառուն իրավունք չունեն միմյանց պահանջներ առաջադրել գլխավոր կապալառուի հետ նրանցից յուրաքանչյուրի կնքած պայմանագրի խախտման կապակցությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Գլխավոր կապալառուի համաձայնությամբ` պատվիրատուն իրավունք ունի առանձին աշխատանքների կատարման պայմանագրեր կնքել այլ անձանց հետ: Այդ դեպքում նշված անձինք աշխատանքը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում անմիջականորեն պատվիրատուի առջև:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.