Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 711.
Աշխատանքը պատվիրատուի նյութերի օգտագործմամբ կատարելը

 

Կապալառուն պարտավոր է պատվիրատուի տրամադրած նյութերն օգտագործել խնայողաբար, աշխատանքի ավարտից հետո պատվիրատուին հաշվետվություն ներկայացնել այդ նյութերը ծախսելու մասին, ինչպես նաև նրան վերադարձնել դրանց մնացորդը կամ իր մոտ մնացած չօգտագործված նյութի արժեքի հաշվառմամբ` պատվիրատուի համաձայնությամբ, նվազեցնել աշխատանքի գինը:

Եթե պատվիրատուի տրամադրած նյութերի թերությունների պատճառով աշխատանքի արդյունքը ձեռք չի բերվել կամ ձեռք բերված արդյունքը եղել է այնպիսի թերություններով, որոնք այն դարձնում են կապալի պայմանագրով նախատեսված օգտագործման, իսկ կապալի պայմանագրում նման պայմանի բացակայության դեպքում` սովորական օգտագործման համար ոչ պիտանի, կապալառուն իր կատարած աշխատանքի դիմաց իրավունք ունի պահանջել վարձատրություն:

Կապալառուն սույն հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքը կարող է իրականացնել, եթե ապացուցում է, որ նյութերի թերությունները չէին կարող իր կողմից հայտնաբերվել այդ նյութերի պատշաճ ընդունման դեպքում:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.