Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 717.
Կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից իր հանդիպական պարտավորությունները չկատարելը

 

Կապալառուն իրավունք ունի աշխատանքը չսկսել, իսկ սկսած աշխատանքը դադարեցնել այն դեպքերում, երբ պատվիրատուի կողմից կապալի պայմանագրով իր պարտավորությունները խախտելը, մասնավորապես, նյութեր, սարքավորումներ, նախագծային փաստաթղթեր կամ մշակման (վերամշակման) ենթակա գույք չտրամադրելը, խոչընդոտում է պայմանագրի կատարմանը, ինչպես նաև այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք ակնհայտ վկայում են, որ նշված պարտավորությունները չեն կարող կատարվել սահմանված ժամկետում (հոդված 367):

Կապալառուն սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների առկայության դեպքում իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու վնասները, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.