Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 719.
Աշխատանքի որակը

 

Կապալառուի կատարած աշխատանքի որակը պետք է համապատասխանի կապալի պայմանագրի պայմաններին, իսկ պայմանագրում նման պայմանների բացակայության կամ դրանց թերի լինելու դեպքում` համապատասխան տեսակի աշխատանքներին սովորաբար ներկայացվող պահանջներին: Կատարված աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելու պահին պետք է ունենա պայմանագրում նշված կամ սովորաբար առաջադրվող պահանջներով որոշվող հատկություններ և ողջամիտ ժամկետի սահմաններում պիտանի լինի պայմանագրով սահմանված օգտագործման համար, իսկ եթե նման օգտագործում չի նախատեսվել պայմանագրով, ապա` նման տեսակի աշխատանքի արդյունքի սովորական օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

Եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսվել են կապալի պայմանագրով կատարվելիք աշխատանքին առաջադրվող պարտադիր պահանջներ, որպես ձեռնարկատեր հանդես եկող կապալառուն պարտավոր է աշխատանքը կատարել` պահպանելով այդ պարտադիր պահանջները:

Կապալառուն կարող է պայմանագրով ստանձնել կողմերի համար սահմանված պարտադիր պահանջների համեմատ որակի ավելի բարձր պահանջների համապատասխանող աշխատանքներ կատարելու պարտականություն:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.