Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 721.
Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքի անպատշաճ որակի համար

 

Այն դեպքերում, երբ կապալառուն աշխատանքը կատարել է կապալի պայմանագրի խախտմամբ, որը վատթարացրել է դրա արդյունքը, կամ այլ թերություններով, որոնք այն դարձրել են պայմանագրով նախատեսված օգտագործման համար ոչ պիտանի, կամ պայմանագրում ոչ պիտանիության մասին համապատասխան պայմանի բացակայության դեպքում` սովորական օգտագործման համար ոչ պիտանի, և եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պատվիրատուն իրավունք ունի, իր ընտրությամբ, կապալառուից պահանջել`

1) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու թերությունները.

2) համաչափորեն նվազեցնելու աշխատանքի համար սահմանված գինը.

3) հատուցելու թերությունների վերացման համար իր կատարած ծախսերը, եթե դրանք վերացնելու` պատվիրատուի պահանջի իրավունքը սահմանված է կապալի պայմանագրով (հոդված 413):

Կապալառուն թերությունները վերացնելու փոխարեն, որոնց համար ինքը պատասխանատու է, իրավունք ունի անհատույց նորից կատարել աշխատանքը և պատվիրատուին հատուցել կատարման կետանցի հետևանքով պատճառված վնասները: Այդ դեպքում պատվիրատուն պարտավոր է կապալառուին վերադարձնել մինչ այդ իրեն հանձնված աշխատանքի արդյունքը, եթե ըստ աշխատանքի բնույթի, այն հնարավոր է վերադարձնել:

Եթե աշխատանքում կապալի պայմանագրի պայմանից տեղ գտած շեղումը կամ աշխատանքի արդյունքի այլ թերությունները չեն վերացվել պատվիրատուի սահմանած ողջամիտ ժամկետում կամ էական և չվերացվող են, պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց ու պահանջել հատուցելու պատճառված վնասները:

Որոշակի թերությունների համար կապալառուին պատասխանատվությունից ազատելու մասին կապալի պայմանագրի պայմանը նրան չի ազատում պատասխանատվությունից, եթե ապացուցվել է, որ այդպիսի թերություններն առաջացել են նրա մեղավոր գործողությունների կամ անգործության հետևանքով:

Աշխատանք կատարելու համար նյութ տրամադրած կապալառուն պատասխանատվություն է կրում դրա որակի համար` անպատշաճ որակի ապրանքի վաճառքի համար վաճառողի պատասխանատվության մասին կանոններով (հոդված 491):

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.