Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 722.
Աշխատանքի արդյունքի անպատշաճ որակը հայտնաբերելու ժամկետները

 

Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի անպատշաճ որակի կապակցությամբ պահանջ ներկայացնել` պայմանով, եթե այն հայտնաբերել է սույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կապալի պայմանագրով:

Այն դեպքում, երբ աշխատանքի արդյունքի համար երաշխիքային ժամկետ չի սահմանվել, պատվիրատուն կարող է աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել` պայմանով, եթե դրանք հայտնաբերված լինեն ողջամիտ ժամկետում, սակայն աշխատանքի արդյունքը հանձնելու օրվանից երկու տարվա սահմաններում, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:

Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:

Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետը երկու տարուց պակաս է, և պատվիրատուն աշխատանքի արդյունքի թերությունները հայտնաբերել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն սույն հոդվածի 5-րդ կետում սահմանված պահից սկսած երկու տարվա սահմաններում, կապալառուն պատասխանատվություն է կրում, եթե պատվիրատուն ապացուցում է, որ թերություններն առաջացել են մինչև աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելը կամ մինչև այդ պահը ծագած այլ պատճառներից:

Երաշխիքային ժամկետը (720 հոդվածի 1-ին կետ) սկսվում է այն օրվանից, երբ պատվիրատուն ընդունել է կամ պետք է ընդուներ կատարված աշխատանքի արդյունքը, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

Կապալի պայմանագրով երաշխիքային ժամկետի հաշվարկման նկատմամբ կիրառվում են, համապատասխանաբար, սույն օրենսգրքի 487 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, կողմերի համաձայնությամբ կամ չի բխում կապալի պայմանագրի առանձնահատկություններից:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.