Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 73.
Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցների իրավունքները և պարտականությունները

 

Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցներն իրավունք ունեն`

1) մասնակցել ընկերակցության կամ ընկերության գործերի կառավարմանը, բացառությամբ սույն օրենսգրքի 92 հոդվածի 2-րդ կետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

2) տեղեկատվություն ստանալ ընկերակցության կամ ընկերության գործունեության մասին և կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ նրա հաշվապահական գրքերին ու այլ փաստաթղթերին.

3) մասնակցել շահույթի բաշխմանը.

4) ընկերակցության կամ ընկերության լուծարվելու դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած գույքի մասը կամ դրա արժեքը:

Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցները կարող են ունենալ նաև սույն օրենսգրքով, տնտեսական ընկերությունների մասին օրենքներով, ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

Տնտեսական ընկերակցությունների կամ ընկերությունների մասնակիցները պարտավոր են`

1) ավանդներ ներդնել կանոնադրությամբ նախատեսված կարգով, չափերով, եղանակներով և ժամկետներում.

2) չհրապարակել ընկերակցության կամ ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը:

Տնտեսական ընկերակցությունների կամ ընկերությունների մասնակիցները կարող են կրել նաև նրա կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.