Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 742.
Նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելը

 

Պատվիրատուն իրավունք ունի նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարել` պայմանով, որ դրանցից բխող լրացուցիչ աշխատանքներն իրենց արժեքով չգերազանցեն նախահաշվում նշված շինարարության ընդհանուր արժեքի տասը տոկոսը և չփոխեն շինարարական կապալի պայմանագրում նախատեսված աշխատանքների բնույթը:

Նախագծային փաստաթղթում սույն հոդվածի 1-ին կետում նշված ծավալից ավելի փոփոխությունները կատարվում են կողմերի համաձայնությամբ կազմված լրացուցիչ նախահաշվի հիման վրա:

Կապալառուն, սույն օրենսգրքի 466 հոդվածին համապատասխան, իրավունք ունի պահանջել վերանայելու նախահաշիվը, եթե իրենից անկախ պատճառներով աշխատանքի արժեքն ավելի քան տասը տոկոսով գերազանցել է նախահաշվով նախատեսվածից:

Կապալառուն իրավունք ունի պահանջել հատուցելու նախագծային փաստաթղթերի թերությունները պարզելու և դրանք վերանայելու հետ կապված ողջամիտ ծախսերը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.