Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 745.
Շինարարական կապալի պայմանագրով պատվիրատուի լրացուցիչ պարտականությունները

 

Պատվիրատուն պարտավոր է շինարարության համար ժամանակին հատկացնել հողամաս, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Հատկացված հողամասի մակերեսը և վիճակը պետք է համապատասխանեն շինարարական կապալի պայմանագրում նշված պայմաններին, իսկ նման պայմանների բացակայության դեպքում` ապահովեն աշխատանքները ժամանակին սկսելը, դրանց բնականոն ընթացքն ու նշված ժամկետում ավարտելը:

Պատվիրատուն պարտավոր է, շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով, կապալառուի օգտագործմանը հանձնել աշխատանքների կատարման համար անհրաժեշտ շենքեր ու շինություններ, ապահովել նրա հասցեով բեռների փոխադրումը, էներգամատակարարման և ջրագծերի ժամանակավոր միացումը, ինչպես նաև մատուցել այլ ծառայություններ:

Սույն հոդվածի 2-րդ կետում նշված` պատվիրատուի մատուցած ծառայությունների վարձատրությունը կատարվում է շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում և պայմաններում:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.