Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 746.
Պատվիրատուի հսկողությունը շինարարական կապալի պայմանագրով կատարվող աշխատանքների նկատմամբ

 

Պատվիրատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել կատարվող աշխատանքների ընթացքի և որակի, դրանց կատարման ժամկետների (ժամանակացույցի) պահպանման, կապալառուի տրամադրած նյութերի որակի, կապալառուի կողմից պատվիրատուի նյութերի ճիշտ օգտագործման, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ` առանց միջամտելու կապալառուի օպերատիվ տնտեսական գործունեությանը:

Պատվիրատուն, աշխատանքի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, եթե հայտնաբերել է շինարարական կապալի պայմանագրի պայմանների խախտումներ, որոնք կարող են վատթարացնել աշխատանքների որակը, կամ այլ թերություններ, պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել կապալառուին: Այս պարտականությունը չկատարած պատվիրատուն կորցնում է իր հայտնաբերած խախտումները հետագայում վկայակոչելու իրավունքը:

Կապալառուն պարտավոր է կատարել շինարարության ընթացքում պատվիրատուի տված ցուցումները, եթե դրանք չեն հակասում շինարարական կապալի պայմանագրի պայմաններին:

Աշխատանքներն անպատշաճ կատարած կապալառուն իրավունք չունի վկայակոչել, որ պատվիրատուն հսկողություն չի իրականացրել դրանց կատարման նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հսկողություն իրականացնելու պարտականությունն օրենքով կամ պայմանագրով դրված է պատվիրատուի վրա:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.