Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 749.
Կապալառուի` շրջակա միջավայրի պահպանությունը և շինարարական աշխատանքների անվտանգությունն ապահովելու պարտականությունները

 

Կապալառուն շինարարություն և դրա հետ կապված աշխատանքներ իրականացնելիս պարտավոր է կատարել շրջակա միջավայրի պահպանության ու շինարարական աշխատանքների անվտանգության վերաբերյալ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջները:

Կապալառուն պատասխանատվություն է կրում նշված պահանջները չկատարելու համար:

Կապալառուն աշխատանքներ իրականացնելիս իրավունք չունի օգտագործել պատվիրատուի տրամադրած նյութերը և սարքավորումները կամ կատարել նրա ցուցումները, եթե դրանք կարող են հանգեցնել կողմերի համար պարտադիր շրջակա միջավայրի պահպանության ու շինարարական աշխատանքների անվտանգության պահանջների խախտման:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.