Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 751.
Աշխատանքները հանձնելը և ընդունելը

 

Շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կամ կատարված աշխատանքի փուլը հանձնելու համար պատրաստ լինելու մասին կապալառուից հաղորդում ստացած պատվիրատուն պարտավոր է անհապաղ սկսել դրա ընդունումը, եթե այն նախատեսված է պայմանագրով:

Պատվիրատուն աշխատանքի արդյունքի ընդունումը կազմակերպում և իրականացնում է իր հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում աշխատանքների արդյունքի ընդունմանը պետք է մասնակցեն պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

Աշխատանքի առանձին փուլի արդյունքը նախապես ընդունած պատվիրատուն կրում է կապալառուի մեղքով չառաջացած` աշխատանքի արդյունքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:

Կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպվում է երկու կողմերի ստորագրած ակտով: Ակտն ստորագրելուց կողմերից մեկի հրաժարվելու դեպքում ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է մյուս կողմը:

Աշխատանքի արդյունքը հանձնելու կամ ընդունելու միակողմանի ակտը դատարանը կարող է անվավեր ճանաչել, եթե հիմնավոր են ճանաչվել ակտն ստորագրելուց հրաժարվելու շարժառիթները:

Օրենքով կամ շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում կամ, եթե դա բխում է պայմանագրով կատարվող աշխատանքի բնույթից, աշխատանքի արդյունքի ընդունմանը պետք է նախորդի նախնական փորձարկում: Այդ դեպքում ընդունումը կարող է իրականացվել միայն նախնական փորձարկման դրական արդյունքի հիման վրա:

Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել աշխատանքի արդյունքն ընդունելուց, եթե հայտնաբերվել են թերություններ, որոնք բացառում են դրա օգտագործումը շինարարական կապալի պայմանագրով նախատեսված նպատակով, և կապալառուն կամ պատվիրատուն չեն կարող դրանք վերացնել:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.