Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 759.
Կապալառուի պարտականությունները

 

Նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով կապալառուն պարտավոր է`

1) աշխատանքները կատարել նախագծման առաջադրանքին, այլ ելակետային տվյալներին և պայմանագրին համապատասխան.

2) պատրաստի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել պատվիրատուի, իսկ անհրաժեշտության դեպքում` պատվիրատուի հետ միասին` իրավասու պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

3) պատվիրատուին հանձնել պատրաստի նախագծային փաստաթղթերը և հետազոտական աշխատանքների արդյունքը.

4) առանց պատվիրատուի համաձայնության նախագծային փաստաթղթերը չհանձնել երրորդ անձանց:

Նախագծային և հետազոտական աշխատանքի կապալի պայմանագրով` կապալառուն պատվիրատուին երաշխավորում է, որ երրորդ անձանց մոտ բացակայում են կապալառուի կազմած նախագծային փաստաթղթերի հիման վրա աշխատանքներ կատարելուն խոչընդոտող կամ դրանց կատարելը սահմանափակող իրավունքներ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.