Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 760.
Կապալառուի պատասխանատվությունը նախագծային և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար

 

Կապալառուն նախագծային և հետազոտական աշխատանքների պայմանագրով պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերն անպատշաճ կազմելու և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար` ներառյալ նախագծային փաստաթղթերի ու հետազոտական աշխատանքների տվյալների հիման վրա ստեղծված օբյեկտի շինարարության, ինչպես նաև հետագայում դրա շահագործման ընթացքում հայտնաբերված թերությունները:

Նախագծային փաստաթղթերում կամ հետազոտական աշխատանքներում թերություններ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուի պահանջով կապալառուն պարտավոր է անհատույց վերափոխել նախագծային փաստաթղթերը և, համապատասխանաբար, իրականացնել լրացուցիչ հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև հատուցել պատվիրատուին պատճառված վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով:

 

    5. ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.