Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 767.
Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրեր

 

Կատարողը գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրով պարտավորվում է իրականացնել պատվիրատուի նախագծային առաջադրանքով պայմանավորված գիտական հետազոտությունները, իսկ փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրով` մշակել նոր արտադրանքի նմուշ, դրա վերաբերյալ կոնստրուկտորական փաստաթղթեր կամ նոր տեխնոլոգիա, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքն ու վճարել դրա համար:

Կատարողի հետ պայմանագիրը կարող է ներառել ինչպես հետազոտությունների, մշակումների և նմուշների պատրաստման ամբողջ գործընթացը, այնպես էլ դրա առանձին փուլերը (տարրերը):

Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պատահական անհնարինության ռիսկը կրում է պատվիրատուն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի պայմանները պետք է համապատասխանեն բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) մասին սույն օրենսգրքի նորմերին, օրենքներին և այլ իրավական ակտերին:

Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերը կնքվում են գրավոր:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.