Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 783.
Հանձնակատարի վարձատրությունը

 

Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով:

Այն դեպքում, երբ հանձնարարության պայմանագիրն առնչվում է երկու կողմերի կամ դրանցից մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հանձնարարության վճարովի պայմանագրում վարձատրության չափի կամ այն վճարելու կարգի մասին պայմանի բացակայության դեպքում, հանձնակատարը, սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափին համապատասխան, վարձատրվում է պայմանագիրը կատարելուց հետո:

Որպես առևտրային ներկայացուցիչ (320 հոդվածի 1-ին կետ) գործող հանձնակատարը, սույն օրենսգրքի 373 հոդվածին համապատասխան, իրավունք ունի պահել իր մոտ գտնվող և հանձնարարողին հանձնելու ենթակա գույքը հանձնարարության պայմանագրով նախատեսված իր պահանջներն ապահովելու համար:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.