Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 788.
Հանձնարարության պայմանագրի դադարելը

 

Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, հանձնարարության պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք`

1) հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելու.

2) հանձնակատարի հրաժարվելու.

3) հանձնարարողի կամ հանձնակատարի մահվան, նրանցից որևէ մեկին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու:

Հանձնարարողն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերացնել հանձնարարությունը, իսկ հանձնակատարը` հրաժարվել այն կատարելուց: Այդ իրավունքից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

Հանձնակատարի` որպես առևտրային ներկայացուցչի, գործողություններ նախատեսող հանձնարարության պայմանագրից հրաժարվող կողմը պարտավոր է ոչ ուշ, քան երեսուն օր առաջ ծանուցել մյուս կողմին պայմանագրի դադարման մասին, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:

Առևտրային ներկայացուցիչ-իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում հանձնարարողն իրավունք ունի հանձնարարությունը վերացնել առանց նախնական ծանուցման:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.