Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 79.
Լիակատար ընկերակցության կառավարումը

 

Լիակատար ընկերակցությունը կառավարվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել մասնակիցների ձայների մեծամասնությամբ որոշում ընդունելու դեպքեր:

Լիակատար ընկերակցության յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայն, եթե նրա մասնակիցների ձայների քանակը որոշելու այլ կարգ նախատեսված չէ կանոնադրությամբ:

Ընկերակցության յուրաքանչյուր մասնակից, անկախ այն բանից, լիազորված է վարելու ընկերակցության գործերը, թե ոչ, իրավունք ունի ծանոթանալ ընկերակցության բոլոր փաստաթղթերին: Այդ իրավունքից հրաժարվելը կամ դա սահմանափակելը` ներառյալ ընկերակցության մասնակիցների համաձայնությամբ, առոչինչ է:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.