Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 792.
Կոմիսիոն վարձատրությունը

 

Կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրել, իսկ այն դեպքում, երբ կոմիսիոները երաշխավորություն է ստանձնել գործարքը երրորդ անձի կողմից կատարելու համար (դելկրեդերե)` նաև լրացուցիչ վարձատրել կոմիսիայի պայմանագրով սահմանված չափով ու կարգով:

Եթե վարձատրության չափը կամ այն վճարելու կարգը նախատեսված չէ պայմանագրով և վարձատրության չափը չի կարող որոշվել` ելնելով պայմանագրի պայմաններից, կոմիսիոները վարձատրվում է կոմիսիայի պայմանագիրը կատարելուց հետո` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափով:

Եթե կոմիսիայի պայմանագիրը չի կատարվել կոմիտենտից կախված պատճառներով, ապա կոմիսիոները պահպանում է կոմիսիոն վարձատրություն, ինչպես նաև կատարած ծախսերի հատուցում ստանալու իրավունքը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.