Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 794.
Պատասխանատվությունը կոմիտենտի համար կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու դեպքում

 

Կոմիսիոները կոմիտենտի առջև պատասխանատվություն չի կրում վերջինիս հաշվին կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ կոմիսիոներն անհրաժեշտ շրջահայացություն հանդես չի բերել երրորդ անձի ընտրության հարցում կամ իր վրա է վերցրել գործարքի կատարման երաշխավորությունը (դելկրեդերե):

Երրորդ անձի կողմից գործարքը չկատարելու դեպքում կոմիսիոները պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել կոմիտենտին, հավաքել անհրաժեշտ ապացույցներ, ինչպես նաև, պահպանելով պահանջի զիջման կանոնները (397-404 հոդվածներ), կոմիտենտի պահանջով նրան փոխանցել նման գործարքից բխող իրավունքները:

Սույն հոդվածի 2-րդ կետի հիման վրա` գործարքով կոմիտենտի իրավունքների զիջումը թույլատրվում է անկախ երրորդ անձի հետ կոմիսիոների այն համաձայնությունից, որն արգելում կամ սահմանափակում է նման զիջումը: Դա կոմիսիոներին չի ազատում երրորդ անձի հանդեպ արգելման կամ սահմանափակման համաձայնության խախտման հետ կապված իրավունքի զիջման համար պատասխանատվությունից:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.