Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 799.
Կոմիսիոների պատասխանատվությունը կոմիտենտի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար

 

Կոմիսիոները կոմիտենտի առջև պատասխանատվություն է կրում կոմիտենտի` իր մոտ գտնվող գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար:

Եթե կոմիտենտի ուղարկած կամ կոմիսիոների մոտ կոմիտենտի համար մուտք եղած գույքն ընդունելիս այդ գույքում առկա են վնասվածքներ կամ պակասորդ, որը կարող էր նկատվել արտաքին զննման ժամանակ, ինչպես նաև կոմիսիոների մոտ գտնվող կոմիտենտի գույքին որևէ մեկի կողմից վնասվածք պատճառելու դեպքում, կոմիսիոները պարտավոր է միջոցներ ձեռնարկել կոմիտենտի իրավունքների պաշտպանության համար, անհրաժեշտ ապացույցներ հավաքել և այդ մասին անհապաղ հայտնել կոմիտենտին:

Կոմիսիոները, որը չի ապահովագրել իր մոտ գտնվող կոմիտենտի գույքը, պատասխանատվություն է կրում միայն այն դեպքերում, երբ կոմիտենտը նրան հանձնարարել է գույքն ապահովագրել կոմիտենտի հաշվին կամ, եթե կոմիսիոների կողմից այդ գույքի ապահովագրության պարտականությունը նախատեսված է կոմիսիայի պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.