Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 804.
Կոմիսիոների հրաժարվելը կոմիսիայի պայմանագիրը կատարելուց

 

Կոմիսիոներն իրավունք չունի, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով, հրաժարվել պայմանագիրը կատարելուց, բացառությամբ այն դեպքի, երբ այն կնքվել է առանց գործողության ժամկետը նշելու: Այդ դեպքում կոմիսիոները ոչ ուշ, քան երեսուն օր առաջ պետք է կոմիտենտին ծանուցի պայմանագրի դադարման մասին, եթե ծանուցման առավել երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:

Կոմիսիոները պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կոմիտենտի գույքը պահպանելու համար:

Կոմիսիոներից հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու մասին ծանուցում ստանալուց հետո կոմիտենտը տասնհինգօրյա ժամկետում պետք է տնօրինի կոմիսիոների մոտ գտնվող իր գույքը, եթե այլ ժամկետ սահմանված չէ կոմիսիայի պայմանագրով: Հակառակ դեպքում` կոմիսիոներն իրավունք ունի գույքը պահատվության հանձնել կոմիտենտի հաշվին կամ այն վաճառել կոմիտենտի համար առավել ձեռնտու գնով:

Հանձնարարությունը կատարելուց հրաժարված կոմիսիոները պահպանում է մինչև պայմանագրի դադարելը կնքած գործարքների համար կոմիսիոն վարձատրություն, ինչպես նաև մինչև այդ պահը կրած ծախսերի հատուցում ստանալու իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.