Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 806.
Գործակալության պայմանագիր

 

Գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

Երրորդ անձի հետ իր անունից և պրինցիպալի հաշվին կնքված գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում գործակալը, թեկուզև պրինցիպալը վկայակոչված լինի գործարքում և գործարքը կատարելու հետ կապված անմիջական հարաբերությունների մեջ մտած լինի երրորդ անձի հետ:

Երրորդ անձի հետ պրինցիպալի անունից և նրա հաշվին գործակալի կնքած գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում անմիջականորեն պրինցիպալը:

Գործակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Այն դեպքերում, երբ գործակալության պայմանագրում նախատեսված են պրինցիպալի անունից գործարքներ կնքելու համար գործակալի ընդհանուր լիազորություններ, պրինցիպալն իրավունք չունի երրորդ անձանց հետ հարաբերություններում վկայակոչել գործակալի մոտ պատշաճ լիազորությունների բացակայությունը, եթե չի ապացուցում, որ երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար գործակալի լիազորությունների սահմանափակման մասին:

Գործակալության պայմանագիրը կարող է կնքվել դրա գործողության որոշակի ժամկետով կամ առանց դրա:

Օրենքով կարող են նախատեսվել գործակալության պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.