Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 808.
Պրինցիպալի և գործակալի իրավունքների սահմանափակումը գործակալության պայմանագրով

 

Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պրինցիպալի` պայմանագրով սահմանված որոշակի տարածքում գործող այլ գործակալների հետ նմանօրինակ պայմանագրեր չկնքելու պարտավորությունը կամ ձեռնպահ մնալ այդ տարածքում գործակալության պայմանագրի առարկան կազմող նմանօրինակ ինքնուրույն գործունեություն իրականացնելուց:

Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պայմանագրում նշված տարածքի հետ լիովին կամ մասնակիորեն համընկնող տարածքում այլ պրինցիպալների հետ նմանօրինակ գործակալության պայմանագրեր չկնքելու գործակալի պարտավորությունը:

Գործակալության պայմանագրի պայմանները, որոնց ուժով գործակալն իրավունք ունի ապրանքներ վաճառել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել բացառապես որոշակի կատեգորիայի գնորդներին (պատվիրատուներին) կամ պայմանագրով սահմանված տարածքում գտնվելու կամ բնակության վայր ունեցող գնորդներին (պատվիրատուներին), առոչինչ են:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.