Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 809.
Գործակալի հաշվետվությունները

 

Գործակալության պայմանագիրը կատարելիս գործակալը պարտավոր է պայմանագրում նախատեսված ժամկետներում և կարգով հաշվետվություններ ներկայացնել պրինցիպալին: Պայմանագրում համապատասխան պայմանների բացակայության դեպքում գործակալը հաշվետվություններ է ներկայացնում պայմանագիրը կատարելուն զուգընթաց կամ պայմանագրի գործողության ավարտից հետո:

Գործակալի հաշվետվությանը պետք է կցվեն գործակալի կողմից պրինցիպալի հաշվին կատարված ծախսերի անհրաժեշտ ապացույցներ, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով:

Պրինցիպալը, որն առարկություններ ունի գործակալի հաշվետվության վերաբերյալ, պետք է հաշվետվությունը ստանալու օրվանից երեսնօրյա ժամկետում այդ մասին հայտնի գործակալին, եթե այլ ժամկետ սահմանված չէ գործակալության պայմանագրով: Հակառակ դեպքում` հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.