Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 81.
Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները

 

Լիակատար ընկերակցության մասնակիցը պարտավոր է նրա գործունեությանը մասնակցել կանոնադրության պայմաններին համապատասխան:

(81-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-39-Ն օրենք)

Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք չունի, առանց մնացած մասնակիցների համաձայնության, իր անունից, ի շահ իրեն կամ երրորդ անձանց, կնքել ընկերակցության գործունեության առարկա կազմող գործարքներին համանման գործարքներ:

Այս կանոնը խախտելու դեպքում ընկերակցությունն իրավունք ունի մասնակցից իր ընտրությամբ պահանջել հատուցելու ընկերակցությանը պատճառված վնասները կամ ընկերակցությանը հանձնելու այդպիսի գործարքներով ստացած ամբողջ օգուտը:

(81-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.