Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 810.
Ենթագործակալության պայմանագիր

 

Գործակալը պայմանագիրը կատարելու նպատակներով կարող է ենթագործակալության պայմանագիր կնքել այլ անձի հետ` մնալով պատասխանատու պրինցիպալի հանդեպ վերջինիս գործողությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով: Գործակալության պայմանագրում կարող է նախատեսվել ենթագործակալության պայմանագիր կնքելու գործակալի պարտականությունը` այդ պայմանագրի կոնկրետ պայմանների նշումով կամ առանց դրա:

Ենթագործակալն իրավունք չունի երրորդ անձանց հետ գործարքներ կնքել գործակալության պայմանագրով պրինցիպալ համարվող անձի անունից, բացառությամբ այն դեպքերի, երբ, սույն օրենսգրքի 323 հոդվածի 1-ին կետին համապատասխան, ենթագործակալը կարող է գործել վերալիազորման հիման վրա: Նման վերալիազորման կարգը և հետևանքները սահմանվում են սույն օրենսգրքի 787 հոդվածով նախատեսված կանոններով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.