Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 815.
Գույքն ի պահ ընդունելու պարտականությունը կատարելը

 

Պահատվության պայմանագրով գույքն ի պահ ընդունելու պարտականությունն ստանձնած պահառուն (813 հոդվածի 2-րդ կետ) իրավունք չունի պահանջել, որպեսզի այդ գույքը պահատվության հանձնվի իրեն:

Սակայն, պայմանագրով նախատեսված ժամկետում գույքն ի պահ չհանձնած պահատուն պահառուի առջև պատասխանատվություն է կրում այն վնասների համար, որոնք պատճառվել են պահառուին գույքը պահատվության չհանձնելու հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով: Պահատուն ազատվում է այդ պատասխանատվությունից, եթե ողջամիտ ժամկետում պահառուին հայտնում է նրա ծառայություններից հրաժարվելու մասին:

Պահառուն ազատվում է գույքն ի պահ ընդունելու պարտականությունից, եթե գույքն իրեն չի հանձնվել պայմանագրով սահմանված ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.