Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 818.
Պահառուի` գույքի պահպանվածությունն ապահովելու պարտականությունը

 

Ի պահ ընդունված գույքի պահպանվածության ապահովման համար պահառուն պարտավոր է ձեռնարկել պահատվության պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները:

Պայմանագրում այդպիսի միջոցների մասին պայմանների բացակայության կամ այդ պայմանները լրիվ չլինելու դեպքում, պահառուն գույքի պահպանվածություն ապահովելու նպատակով պետք է ձեռնարկի գործարար շրջանառության սովորույթներին և պարտավորության էությանը` ներառյալ ի պահ հանձնված գույքի հատկություններին, համապատասխանող միջոցներ, եթե նման միջոցներ ձեռնարկելը բացառված չէ պայմանագրով:

Պահառուն` իրեն հանձնված գույքի պահպանվածության համար բոլոր դեպքերում պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնց պարտադիր լինելը նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ դրանց կողմից սահմանված կարգով (հակահրդեհային, սանիտարական, պահպանական և այլն):

Եթե պահատվությունն իրականացվում է անհատույց, պահառուն պարտավոր է ի պահ ընդունված գույքի համար հոգ տանել ոչ պակաս, քան իր գույքի համար:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.