Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 820.
Պահատվության պայմանները փոփոխելը

 

Գույքի պահատվության պայմանագրով նախատեսված պահատվության պայմանները փոփոխելու անհրաժեշտության դեպքում, պահառուն պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել պահատուին և սպասել վերջինիս պատասխանին:

Եթե պահատվության պայմանները փոփոխելն անհրաժեշտ է գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի վտանգը վերացնելու համար, պահառուն իրավունք ունի, առանց պահատուի պատասխանին սպասելու, փոփոխել պահատվության եղանակը, տեղը և այլ պայմանները:

Եթե պահատվության ժամանակ առաջացել է գույքի փչացման իրական վտանգ, կամ գույքն արդեն փչացել է, կամ առաջ են եկել դրա պահպանվածությունն ապահովելու հնարավորությունը բացառող հանգամանքներ, իսկ պահատուի կողմից ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն անհնար է, պահառուն իրավունք ունի պահատվության վայրում գոյություն ունեցող գնով ինքնուրույն վաճառել գույքը կամ դրա մի մասը: Եթե նշված հանգամանքներն առաջ են եկել այնպիսի պատճառների հետևանքով, որոնց համար պահառուն պատասխանատվություն չի կրում, ապա նա վաճառքի հետ կապված իր կատարած ծախսերը գնի հաշվին հատուցելու իրավունք ունի:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.