Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 821.
Վտանգավոր հատկություններով գույքի պահատվությունը

 

Դյուրավառ, պայթյունավտանգ կամ իր բնույթով վտանգավոր այլ գույքը, եթե դրանք ի պահ հանձնելիս պահատուն պահառուին չի նախազգուշացրել այդ հատկությունների մասին, վերջինս ցանկացած պահի կարող է վնասազերծել կամ ոչնչացնել` առանց հատուցելու պահատուի վնասները: Պահատուն պատասխանատվություն է կրում այդպիսի գույքի պահատվության հետևանքով պահառուին և երրորդ անձանց պատճառված վնասների համար:

Արհեստավարժ պահառուին վտանգավոր հատկություններով գույքն ի պահ հանձնելիս սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կանոնները կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի գույքը պահատվության է հանձնվել ուրիշ անվանման ներքո, և պահառուն այն ընդունելիս չէր կարող արտաքին զննության միջոցով հավաստիանալ դրա վտանգավոր հատկությունների մասին:

Սույն կետով նախատեսված դեպքերում հատուցելի պահատվության ժամանակ գույքի պահատվության համար մուծված վճարը չի վերադարձվում, իսկ եթե այն մուծված չի եղել, պահառուն կարող է գանձել ամբողջությամբ:

Եթե պահառուի գիտությամբ և համաձայնությամբ` սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված` ի պահ ընդունված գույքը, չնայած դրա պահատվության պայմանների պահպանմանը, շրջապատի, պահառուի կամ երրորդ անձանց գույքի համար դարձել է վտանգավոր, և հանգամանքները պահառուին հնարավորություն չեն ընձեռում պահատուից պահանջել այն անհապաղ հետ վերցնելու կամ, երբ վերջինս չի կատարում պահառուի նման պահանջը, պահառուն կարող է գույքը վնասազերծել կամ ոչնչացնել առանց պահատուին հատուցելու վնասները: Այդ դեպքում պահատուն պահառուի և երրորդ անձանց առջև պատասխանատվություն չի կրում նման գույքի պահատվությամբ պատճառված վնասների համար:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.