Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 83.
Լիակատար ընկերակցության մասնակիցների պատասխանատվությունը նրա պարտավորությունների համար

 

Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:

Լիակատար ընկերակցության ոչ հիմնադիր մասնակիցը մյուս մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում մինչև ընկերակցության մեջ իր մտնելը ծագած պարտավորությունների համար:

Ընկերակցությունից դուրս եկած մասնակիցը մինչև իր դուրս գալու պահը ծագած ընկերակցության պարտավորությունների համար մնացած մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում ընկերակցությունից իր դուրս գալու տարվա հաշվետվության հաստատման օրվանից սկսած երկու տարվա ընթացքում:

Սույն հոդվածում նախատեսված պատասխանատվությունը սահմանափակելու կամ վերացնելու մասին` ընկերակցության մասնակիցների համաձայնությունն առոչինչ է:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.