Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 84.
Լիակատար ընկերակցության մասնակիցների կազմի փոփոխությունը

 

Լիակատար ընկերակցության մասնակիցներից որևէ մեկի դուրս գալու կամ մահվան, նրանցից մեկին անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ սնանկ ճանաչելու, մասնակիցներից մեկի նկատմամբ դատարանի վճռով վերակազմակերպական ընթացակարգեր սկսելու, ընկերակցությանը մասնակցող իրավաբանական անձի լուծարման կամ մասնակիցներից մեկի պարտատիրոջ կողմից բաժնեհավաք կապիտալում նրա ունեցած բաժնեմասին համապատասխանող գույքի մասի վրա բռնագանձում տարածելու դեպքերում, ընկերակցությունը կարող է շարունակել իր գործունեությունը, եթե դա նախատեսված է ընկերակցության կանոնադրությամբ կամ մնացած մասնակիցների համաձայնությամբ:

Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրավունք ունեն դատական կարգով պահանջել մասնակիցներից որևէ մեկին հեռացնելու ընկերակցությունից` մնացած մասնակիցների միաձայն որոշմամբ` դրա համար լուրջ հիմքերի առկայության, մասնավորապես` այդ մասնակցի կողմից իր պարտականությունները կոպիտ խախտելու կամ գործերը ողջամտորեն վարելու անկարողություն դրսևորելու դեպքերում:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.