Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 86.
Լիակատար ընկերակցությունից մասնակցի դուրս գալու հետևանքները

 

Լիակատար ընկերակցությունից դուրս եկած մասնակցին վճարվում է ընկերակցության գույքի այն մասի արժեքը, որը համապատասխանում է բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցի բաժնեմասին, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ: Դուրս եկող մասնակցի և մնացող մասնակիցների համաձայնությամբ գույքի արժեքի վճարումը կարող է փոխարինվել գույքը բնեղենով հանձնելով:

Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերակցության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է հաշվեկշռով, որը, բացառությամբ սույն օրենսգրքի 88 հոդվածով նախատեսված դեպքի, կազմվում է նրա դուրս գալու պահին:

Լիակատար ընկերակցության մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը կարող է մտնել լիակատար ընկերակցության մեջ միայն մյուս մասնակիցների համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կանոնադրությամբ:

Լիակատար ընկերակցությանը մասնակցած վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդ իրավաբանական անձն իրավունք ունի մտնել ընկերակցության մեջ նրա մյուս մասնակիցների համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կանոնադրությամբ:

Ընկերակցության մեջ չմտած ժառանգի (իրավահաջորդի) հետ հաշվարկները կատարվում են սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան: Լիակատար ընկերակցության մասնակցի ժառանգը (իրավահաջորդը), ընկերակցության դուրս եկած մասնակցից իրեն հասած գույքի սահմաններում, պատասխանատվություն է կրում երրորդ անձանց առջև, ընկերակցության պարտավորությունների համար այնպես, ինչպես սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` պատասխանատվություն կկրեր դուրս եկած մասնակիցը:

Ընկերակցությունից մասնակիցներից մեկի դուրս գալու դեպքում, մնացած մասնակիցների բաժնեմասերն ընկերակցության բաժնեհավաք կապիտալում համապատասխանաբար ավելանում են, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.