Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 87.
Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասը փոխանցելը

 

Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք ունի նրա մյուս մասնակիցների համաձայնությամբ բաժնեհավաք կապիտալում իր բաժնեմասը կամ դրա մի մասը փոխանցել ընկերակցության այլ մասնակցի կամ երրորդ անձի:

Բաժնեմասը (դրա մասը) այլ անձի փոխանցելու դեպքում նրան ամբողջությամբ կամ համապատասխան մասով անցնում են բաժնեմասը (դրա մասը) հանձնող մասնակցի իրավունքները: Անձը, ում փոխանցված է բաժնեմասը (դրա մասը), պատասխանատվություն է կրում ընկերակցության պարտավորությունների համար` սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով:

Ընկերակցության մասնակցի կողմից ամբողջ բաժնեմասն այլ անձի փոխանցելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությանը և հանգեցնում սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետևանքներին:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.