Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 88.
Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը

 

Ընկերակցությունում մասնակցելու հետ չկապված պարտքերի համար (անձնական պարտքեր) լիակատար ընկերակցության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածել թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Այդպիսի մասնակցի պարտատերերն իրավունք ունեն լիակատար ընկերակցությունից պահանջել առանձնացնելու բաժնեհավաք կապիտալում պարտապանի բաժնեմասին համապատասխանող` ընկերակցության գույքի մասի վրա բռնագանձում տարածելու նպատակով: Ընկերակցության գույքի առանձնացման ենթակա մասը կամ դրա արժեքը որոշվում է առանձնացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին կազմված հաշվեկշռով:

Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասին համապատասխանող գույքի վրա բռնագանձում տարածելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությունում և հանգեցնում է սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված հետևանքներին:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.