Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 93.
Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուի պարտականությունը և իրավունքները

 

Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն պարտավոր է ավանդ ներդնել բաժնեհավաք կապիտալում: Ավանդի ներդրումը հավաստվում է ընկերակցության կողմից ավանդատուին տրվող` մասնակցության մասին վկայականով:

Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն իրավունք ունի`

1) ստանալ ընկերակցության շահույթի մասը, որը կանոնադրությամբ նախատեսված կարգով հասնում է բաժնեհավաք կապիտալում ունեցած նրա բաժնեմասին.

2) ծանոթանալ ընկերակցության տարեկան հաշվետվություններին և հաշվեկշիռներին.

3) ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ ընկերակցությունից և կանոնադրությամբ նախատեսված կարգով ստանալ իր ավանդը, եթե այլ բան սահմանված չէ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնադրությամբ.

4) բաժնեհավաք կապիտալում ունեցած իր բաժնեմասը կամ դրա մասը հանձնել այլ ավանդատուի կամ երրորդ անձի:

Ավանդատուները երրորդ անձանց նկատմամբ օգտվում են բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից` սույն օրենսգրքի 101 հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմաններով և կարգով: Ավանդատուի կողմից ամբողջ բաժնեմասն այլ անձի հանձնելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությանը:

Վստահության վրա հիմնված ընկերակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել ավանդատուի այլ իրավունքներ:

(93-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-253-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.