Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 94.
Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարումը

 

Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է մասնակից բոլոր ավանդատուների` նրանից դուրս գալու դեպքում: Սակայն լիակատար ընկերներն իրավունք ունեն լուծարելու փոխարեն վստահության վրա հիմնված ընկերակցությունը վերակազմավորել լիակատար ընկերակցության:

Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է նաև լիակատար ընկերակցության լուծարման հիմքերով (հոդված 89): Սակայն վստահության վրա հիմնված ընկերակցությունը պահպանվում է, եթե նրանում մնում են թեկուզև մեկ լիակատար ընկեր և մեկ ավանդատու:

Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարման` ներառյալ սնանկության դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ընկերակցության մնացած գույքից ավանդատուներն իրենց ավանդներն ստանալու նախապատվության իրավունք ունեն լիակատար ընկերների նկատմամբ:

Դրանից հետո ընկերակցության մնացած գույքը բաշխվում է լիակատար ընկերների միջև` ընկերակցության բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ կարգ նախատեսված չէ կանոնադրությամբ կամ լիակատար ընկերների համաձայնությամբ:

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.