Հայաստանի քաղաքացին Պոդմոսկովիեում գնդակահարել է երթուղայինի վարորդի

Ռուս իրավապահները կարծում են, որ ՀՀ քաղաքացին սպանել է «Ռոդ տրանս» ՍՊԸ-ին պատկանող երթուղայինի վարորդին «Դոն» մայրուղու 43-րդ կիլոմետրին: Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը: Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլ ամսին, սակայն նախաքննությունը պաշտոնական մեղադրանք առաջադրում է միայն հիմա:


Ըստ այդմ, սպանողը եւս եղել է երթուղայինի վարորդ: Նշվում է, որ երկու անձանց միջեւ տեղի է ունեցել վեճ, որը թեժացել է եւ նրանք կրակել են իրար վրա հրազենային զենքից: Մեկ այլ վարկածի համաձայն, տեղի է ունեցել «ռազբորկա»: Իրավապահները նշում են, որ զոհի եւ ենթադրյալ մարդասպանի միջեւ հին չլուծված խնդիրներ են եղել: Կատարվածի մասին ոստիկաններին իրազեկել են հարեւանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցները: Մահացողը եղել է ազգությամբ չեչեն: Հայտնի է զոհի ինքնությունը: Անունը` Մուհամմեդ Ուալատով: Տարիքը` երեսունչորս տարեկան: Հայտնի է նաեւ, որ մահը վրա է հասել Դոմոդեդովոյի հիվանդանոցում, ուր տեղափոխվել է կյանքի համար ոչ համատեղելի վիրավորումներով: 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.