Հայաստանից Վրաստան 871 ադամանդե քարերի մաքսանենգության փորձը կանխվել է

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները, եկամտային ծառայության սահմանային դեպարտամենտի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի մաքսային անցակետում ապրանքի տեղաշարժման օրենքի խախտման երեք դեպք է արձանագրել, որի հետևանքով երեք անձ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է newsgeorgia.ge-ն, հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը:

Առաջին դեպքում Սադախլոյի անցակետում քաղաքացին փորձել է գաղտնի Վրաստանի տարածք ներկրել 871 միավոր ադամանդե քար: Եվս 2 դեպք է գրանցվել վրաց-թուրքական Սարփիի անցակետում, որտեղ փորձ է արվել ապօրինաբար Վրաստան ներկրել շուրջ 900 գրամ ոսկի: Հարուցվել է քրեական գործ, Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է 3-ից 5 տարվա ազատազրկում:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.