Հայաստանում վրացի «օրենքով գողերի» համար ավելի հանգիստ կլինի

Վրացի իրավաբան Գիորգի Կոյավան «Երևան-Թբիլիսի» տեսակամրջի ժամանակ, անդրադարձել է Վրաստանի  ՆԳՆ նախաձեռնությանը, որը գողական աշխարհի դեմ պայքարի համար 5 օրինագծերի փաթեթ է ներկայացրել, բանախոսը խոսել է Հայաստանի համար այս օրինագծերի հնարավոր հետևանքների մասին:

«Չի բացառվում, որ «օրենքով գողերը» կգան ձեզ մոտ Հայաստան: Վրաստանում նրանց ազատության համար ցանկացած  ժամանակ վտանգ գոյություն ունի: Քանի որ հոդվածը նախատեսում է պատիժ ոչ թե արարքի, այլ  կարգավիճակի  առկայության համար: Նա դեռ ոչինչ չի հասցրել անել, իսկ ոստիկանությունն նրան կձերբակալի»,- ասել է Գիորգի Կոյավան:

Ընդ որում, որ իրավաբանը նկատել  է, որ Վրաստանում կան նաև հայկական արմատներով քրեական հեղինակություններ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանցի «օրենքով գողերի» առաջին եռյակում են վրացական ծագմամբ հեղինակությունները (242 մարդ), ապա` ռուսները (51 մարդ) և հայերը (30 մարդ):

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.