Հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի սկանդալային հարցազույցի հետքերով. (տեսանյութ)

«Ժամանակ» թերթը գրում է. «Սոչի քաղաքում հայտնի, հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ նույն ինքը Ռոբսոնը, օրերս սկանդալային հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններից մեկին՝ անդրադառնալով անցյալ տարեվերջին ամերիկյան աղմկոտ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են ռուսաստանցի, «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց շարքում տեղ է գտել նաև նրա անունը։ Ռոբսոնը հարցազրույցում նշում է, որ ինքը Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի, շրջում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կցված ավտոմեքենայով, որովհետև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է։ Արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.